Սցենարիստ Վահրամ Սահակյանին ձերբակալել են ենթադրյալ ատելություն հրահրելու գործով, տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։
Քննության տվյալներով՝ քրեական վարույթի հիմքում 2025 թվականի հունվարին Facebook-ում Սահակյանի կատարած հրապարակումն է։
2026 թվականի սեպտեմբերին ստացված փորձագիտական եզրակացությամբ՝ հրապարակման մեջ արձանագրվել են ատելության հատկանիշներ։
Սահակյանին մեղսագրվում է մինչև չորս տարվա ազատազրկում նախատեսող արարք։
Նախաքննությունը շարունակվում է։
