Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊԸ-ին տրամադրված՝ Կոտայքի մարզում հանրային մուլտիպլեքսով հեռարձակման լիցենզիան։
Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունն ինքն էր դիմել լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար։
Լիցենզիան վերաբերում էր Կոտայքի մարզի տարածքում հեռարձակմանը։ ՀՌՀ-ի որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 30-ին։
