ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին, հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին։
Լիխաչովի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել այսօր՝ սեպտեմբերի 29-ին։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերանորոգման և անվտանգության բարձրացման աշխատանքներից հետո 1995 թվականի նոյեմբերին կրկին միացվել է էներգահամակարգին։ Առաջին էներգաբլոկը գտնվում է երկարաժամկետ կանգի ռեժիմում, և դրա վերագործարկում չի նախատեսվում։
Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նոր ԱԷԿ-ի կառուցման հարցով ուսումնասիրում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի առաջարկները։ Նրա խոսքով՝ ընտրությունը կկատարվի գնի, որակի և ժամկետների հիման վրա և չի քաղաքականացվի։ Ռուսաստանն առաջարկել է կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ՝ մեկ կամ երկու էներգաբլոկով։
