Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է նոր ԱԷԿ-ի և փոքր ու միջին հզորության էներգաբլոկների կառուցման տարբերակներ

29 Սեպտեմբերի, 2026

Ռուսական «Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկում է նոր ատոմակայանի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման տարբերակներ։

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանում ներկայացրել է նոր ԱԷԿ-ի կառուցման առաջարկներն ու դրանց իրականացման հնարավոր մեխանիզմները։

Ռուսական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ։

Հայաստանը ներկայում քննարկում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված տարբեր առաջարկները։

Leave a Comment