Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է


Երևանի քաղաքապետի խոսնակ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հերքել է տեղեկությունները, թե Երևանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։

«Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ 

Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի՛ ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։

Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։

Երբ փաստ չկա, մնում է երևակայությանը «զոռ տալ»»,- գրել է խոսնակը՝ հրապարակելով, ոչ թե, ասենք, Արարատի, այլ իր լուսանկարը։ 


Leave a Comment