Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով կա 3 զոհ – armeniatoday.am

Երևանի Տիչինայի փողոցում շինարարական աշխատանքների ընթացքում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով նախնական տվյալներով 3 մարդ է զոհվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ծառյությունն ահազանգը ստացել է սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:10-ին։ Ըստ ՓԾ-ի՝ Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում շինաշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։

Զոհերի ինքնության մասին ծառայությունը տեղեկություն չի հայտնել։ Չի նշվել նաև՝ նրանք աշխատավորներ են, թե պատահական անցորդներ։

Leave a Comment