Իրանը միջուկային զենք ստեղծելու ծրագիր չունի. Պեսկով

Իրանը միջուկային զենք ստեղծելու ծրագիր չունի. Պեսկով

Թեհրանը միջուկային զենք ստեղծելու որևէ աշխատանք և ծրագիր չունի. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր բարեկամներն ու գործընկերները տարբեր մակարդակներում միշտ հաստատում են, որ Իրանում ատոմային զենք ստեղծելու ոչ մի աշխատանք չի տարվում, որ Իրանում ատոմային զենք ստեղծելու ոչ մի ծրագիր չկա: Իրանը հավատարիմ է չտարածման ռեժիմով ստանձնած իր պարտավորություններին»,- ասել է նա։

Ըստ Պեսկովի, ռուսական գործընկերների փոխանցմամբ, Իրանը հավատարիմ է երկրում խաղաղ ատոմի ոլորտը զարգացնելու իր ձգտումներին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment