168.am-ը գրում է.
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ վիրահատության է ենթարկվել։ Իր Telegram-ալիքում նա հիվանդանոցից լուսանկար է հրապարակել և խնդրել աղոթել իր համար։
«Երեկ ուշ երեկոյան ավարտվեց իմ վիրահատությունը, փառք Աստծո։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աղոթել են։ Ես դեռ հիվանդանոցում եմ, մի փոքր էլ աղոթեք», – դիմել է նա հետևորդներին:
Լրագրողն ավելացրել է, որ իրեն վիրահատել են ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները վերացնելու համար։
Սեպտեմբերի 9-ին Սիմոնյանը հայտարարել էր, որ գտնվում է ռեմիսիայի մեջ։ Նրա խոսքով՝ վերջին հետազոտության ժամանակ իր մոտ չեն հայտնաբերել նոր չարորակ գոյացությունների նշաններ։ Ընդ որում, ինչպես ընդգծել է լրագրողը, դա դեռ չի նշանակում հիվանդության նկատմամբ հաղթանակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: