Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Ալիևը Փեզեշքիանին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ գործունեության մեջ։ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի իր գործընկերոջը ուշադրության և շնորհավորանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ հիշել են Բիշքեկում իրենց վերջին հանդիպումը և դրա շրջանակում քննարկված հարցերը։

Նշվել է նաև, որ ներկայում Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը այցով գտնվում է Իրանում, որտեղ քննարկվում են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment