Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել

Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ ֆիզիկական անձանց արգելվում է ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս բերել. հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հրապարակելով փաստաթուղթը։

Իսկ իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարգելվի ՌԴ—ից ցանկացած չափի կանխիկ գումարի դուրս բերում։

Հրամանագրում նաև նշվում է, որ խախտման դեպքում ողջ գումարը կառգրավվի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment