«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան

«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան

«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, հանգամանքները լիարժեք ուսումնասիրված չեն, քննություն է ընթանում․ մեղավորները մինչ օրս պատժված չեն»,- «24Նյուզ»-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով փոխգնդապետ Սամվել Սահակյանի մահվան տարելիցին այցելել էր Եռաբլուր։ «Ինձ մոտ արդեն տարակուսանք է առաջանում՝ ի՞նչն է պատճառը, որ այսքան տարի անց չեն կարողանում հանգամանքները վերջնական պարզել։ Սամվել Սահակյանի հայրը փորձել է ծանոթանալ գործի նյութերին, և ուսումնասիրելով նյութերը, հարազատներն ու իրավաբանները եկել են այն եզրակացության, որ Սամվելը թշմանու գնդակից չի զոհվել։ Սա ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ծնողներին, թե ինչի՞ համար, ո՞վ է շահագրգռված եղել, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Սա պետք է լուրջ քննության առարկա դառնա»,- նշել է Դանիելյանը։

Նշենք, որ Սամվել Սահակյանը Արցախի Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատարն էր։ Հոր խոսքերով՝ որդուն հետևից են կրակել։

«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան

Leave a Comment