Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը

Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը

Կրեմլում տեղյակ են Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հնարավորության մասին հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Թեհրանից հնչած հայտարարությունները լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան չէր ցանկանա Իրանի դուրս գալը պայմանագրից և հույս ունի, որ Թեհրանը կմնա դրա «կարևոր և պատասխանատու մասնակիցը»։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ չեն իրականացվում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment