Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրիասյան
Հյուրեր. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, խորեոգրաֆներ՝
- Եղիազարյան Մալենա,
- Մուսաելյան Արինա
Թեման. Ի՞նչ գիտի մարմինը, երբ միտքը դեռ չի հասցրել հասկանալ։
Հոկտեմբերի 1-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում սպասվում է յուրահատուկ երեկո՝ չորս բեմադրություն մեկ երեկոյի ընթացքում, որտեղ մարմինը դառնում է զգացողությունների, ինտուիցիայի և չարտահայտված մտքերի լեզու։
Օրվա թեման. Սուրճը պարզապես ըմպելիք չէ․ այն առավոտի առաջին ժպիտն է, հաճելի դադարը, զրույցի առիթն ու այն փոքրիկ պահը, որը կարող է փոխել ամբողջ օրը։
Այսօր շնորհավորում ենք բոլոր բարիստաներին, որոնք յուրաքանչյուր բաժակի մեջ դնում են իրենց գիտելիքը, վարպետությունն ու սերը։
Սեպտեմբերի 29-ը Բարիստայի միջազգային օրն է։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։