Zham.am | «Իսկ ո՞նց կարող է Փաշինյանը լինել վարչապետ…». ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ vs ՔՊ 10





Նախօրեին «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը, որն ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ՝ 2։3 հաշվով։ 

Խաղից հետո ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը գրել է. «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց…»։ 

Օգտատերերն արձագանքել են ՔՊ-ականի այս գրառմանը՝ հակադարձելով նրան ու տարբեր հարցադրումներ բարձրացնելով. 

«Ո՞նց կարա կոյուղաջրերը լցվի ոռոգման հանակարգ, ու պետությունը անտարբեր կողքից նայի դրան»։ 

«Ո՞նց կարա 100 մետր մալուխը գետնի տակով տանելը տևի 2ամսից ավել, ո՞նց՞ ու սենց լիքը հարցեր»։

«Ո՞նց հերոսի նկարը կարելի է ջնջել, ո՞նց՝ պատասխանեք խնդրում եմ Արայիկ Հարությունյան»։ 

«Ո՞նց կարող եք դուք իշխանությունը լինել։ Ո՞նց կարող եք էսքան անպատկառ լինել»։

«Ոնց որ նիկոլը վարչապետ»։

«Իսկ ո՞նց կարող է Փաշինյանը լինել վարչապետ, այդքան աղետներցի հետո, ո՞նց էլի, իսկ Չանչարևիչը ոչ»։  

«Ոնց կարա պատերազմ տանուլ տվածը հլա մնա իշխանության ՈՆՑ … հենց էտ լոգիկայով …»։ 

«Նենց, ոնց Մելիքբեկյանը շարունակում է մնալ նախագահ»։

«Ո՞նց-ոնց…

Այնպես, ինչպես թերուս, չկայացած ու անհայրենիք լրագրողները կարող են մի ամբողջ Հայրենիք ու ՀՖՖ ղեկավարել…»։ 

«Իսկ դուք ոնց կարող եք այսքան ժամանակ մնալ կառավարությունում»։

«Ո՞նց կարա հանրայինը սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի ամբողջ համերգը եթեր ԿՈԽԻ… ոնց…? Ո՞նց կարաք մշակույթի նախարարությունը դարձնել հասարակ մի բաժին … ոնց? Ո՞նց կարան կառավարությունում լիքը անկապ բաներ անել ու ասել, որ սովորում եք սխալների վրա (փորձադաշտ- երկիր)… ոնց?

Չանչարևիչը ամենահրաշալի ՀԱՅ ֆուտբոլիստն է…

Ո՞նց։ Որովհետև, մարդը ավելի հայ է քան ձեզնից շատերը… Մեր մարզիչը գիտի ինչ է անում….»։ 

«Չանչարևիչը բարձրակարգ դարպասապահ է ու անգամ Բուֆոնը, Կասիլիասը ու Կուրտուան են բազմիցս սխալվել ,բայց ոչ մեկ չի մեղադրել ու հեռացման կոչեր արել ու չի կարելի թիրախավորել Չանչարևիչին ։Հա մի կարևոր բան, երբ մեր պետական օրհներգն էր հնչում ընդամենը 4 ֆուտբոլիստի էին երգում որից մեկը հենց Չանչարևիչն էր»։

«Չանչարևիչը շատ լավ դարպասապահ է։ Արդար չի թիրախավորել։ Խնդիրը ընդհանուր է՝ հոգեբանական խուճապահարությունը։ Ընենց չի, երբ որ Չանչարևիչը դարպասապահ չէր, աշխարհի առաջնություն հասանք»։ 

Աղբյուրը` Panorama.am


Leave a Comment