ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը



Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:

Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment