Պենտագոնի համակարգից ավելի քան 3 մլն մարդու տվյալ է արտահոսել – armeniatoday.am

Պենտագոնի անձնակազմի տվյալների բազայում տեղի ունեցած խախտման հետևանքով հասանելի են դարձել ավելի քան 3 մլն մարդու անձնական տվյալներ, հայտնել է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության գերատեսչության պաշտոնյային։

Տվյալների թվում են սոցիալական ապահովության համարներ և զինվորական ու քաղաքացիական անձնակազմի զբաղեցրած պաշտոնների մասին տեղեկություններ։

Արտահոսքը վերաբերում է 2,76 մլն ողջ և ևս 294 հազար մահացած անձանց տվյալների։ Միջադեպը կարող է նաև ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններ առաջացնել, քանի որ բացահայտված տեղեկությունների թվում են տվյալներ զինվորականների և քաղաքացիական աշխատակիցների կատարած աշխատանքի մասին։

Պաշտոնյայի խոսքով՝ Պենտագոնի Defense Manpower Data Center-ի (DMDC) համակարգերից մեկը 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսը հասանելի էր մի քանի չարտոնված օգտատերերի համար։ Խոցելիությունը հայտնաբերելուց հետո այն վերացվել է։

DMDC-ն Պենտագոնի անձնակազմի տվյալների հիմնական շտեմարաններից է և պահպանում է ավելի քան 60 մլն գրառում՝ գործող և պահեստազորի զինծառայողների, քաղաքացիական աշխատակիցների, կապալառուների, վետերանների, թոշակառուների և զինվորականների ընտանիքների անդամների վերաբերյալ։

ԱՄՆ պաշտպանության գերատեսչությունում նշել են, որ առայժմ բացահայտված տվյալների չարաշահման ապացույցներ չեն հայտնաբերվել։ Տուժածներին առաջարկվում են ինքնության պաշտպանության և վարկային պատմության մոնիթորինգի ծառայություններ։

Leave a Comment