
Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չի ենթադրում։ Հենց սա է մեծամասամբ պայմանավորում զանգվածային ապատիան, որը կա մեր հասարակության մեջ. «փակվենք մեր մեջ, տեսնենք ԵՐԲ ինչ-որ բան կլինի»։
Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ։ Եթե սրա այլընտրանքը լինի «երբ կլինի՝ կպայքարենք» մտածողությունը, դա հաստատ չի բերի արդյունքի։
Մենք ունենք հստակ պրոբլեմ՝ դրվագային մտածողության և դրվագային գործունեության։ «Երբ»-ի մարտավարությունը և դրվագային գործունեությունը ձեռնտու միջավայրն է իշխանության համար. Ամեն անգամ երբ կգա կոնկրետ դրվագի պահը՝ կասի սա չանենք կլինի պատերազմ ու իր բազմաթիվ լծակներով հաջողելու է։
Բայց պետք է հասկանալ. Ինչո՞ւ ենք մենք «Երբ»-ի և դրվագային գործունեության սցենարում և ամենակարևորը՝ ինչպես դուրս գալ։ Իմ կարծիքով խնդիրը նոր կոնսոլիդացնող- աշխատանքային ձևաչափերի անհրաժեշտության մեջ է։ Ոչինչ չի խանգարում որ նման նոր աշխատանքային ձևաչափ ստեղծվի, որտեղ կլինի մեծ մասնակցելիություն և աշխատանքի դաշտ, որտեղ «Երբ»-ը կփոխարինվի այլ կարևոր հարցադրումներով։ Սրա համար պետք է կամք և խնդրի գիտակցում։
Անշուշտ, շատ բարդ փուլում ենք, անշուշտ մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ։ Պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը. Մենք սպասում ենք, թե երբ կլինի ինչ-որ վատ բանը։ Բայց լուծումները պետք է գտնել այլ հարցադրումների մեջ՝ ինչպես անել, որ դա չլինի, ինչ անել, ինչպիսի այլ լուծումներ կան, և այլն։
Եվ այստեղ շատ կարևոր է սկսել ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսություն։ Մենք իրավունք չունենք հասարակության պառակտված մասերին պիտակավորել և մեկս մյուսին դուրս գրել։ Այո, վիճակը շատ մտահոգիչ է, ինչ-որ տեղ հուսահատեցնող, բայց հանրային առկա պատկերին պետք է վերաբերել որպես բարդ իրողություն։ Ի վերջո, կա փաստ՝ սուր բարիկադավորված գրեթե հավասար ընտրազանգվածներ։
Չխաբենք իրար պաթոսով։ Փաստը սա է։ Այս պահին իսկական, պատմական լիդերությունը դա է՝ նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն, սա է առողջացման միակ ռեսուրսը։ Սա կբերի հարցադրումների փոփոխությանը։ Մենք բոլորս նույն հեռանկարի հասարակությունն ենք»։