«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան

«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտնում է․ «Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, hայտնում եմ, որ հրաժարվել եմ Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց:
Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից, որովհետև վեհաժողովների ընթացակարգին ծանոթ եմ և քննարկումներին մասնակցելը համարել եմ ոչ նպատակահարմար, որի արդյունքում էլ հանել են իմ ելույթը:
-Ռուբեն Ռուբինյանն իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո։
-Ռուբեն Ռուբինյանը որևէ գործառույթ չունի ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքով, ո՛չ էլ քաղաքական իմաստով՝ իմ ելույթը հանելու վերաբերյալ։
-Ռուբեն Ռուբինյանը կարող է հանել որևէ ելույթ, եթե այն կապված է միայն ՔՊ-ի հետ։
Հայտնում եմ, որ Ազգային ժողովում կան շատ ազատ սենյակներ, որտեղ կարելի է նման քննարկումներ կազմակերպել: Փառք Աստծո, միակ ու անկրկնելի սենյակը Ռուբինյանին չի պատկանում, և նման քննարկումների համար սենյակում հանդիպում ունենալը բնավ նպատակահարմար չեմ համարում։
Փառք Աստծո, դուք հավերժ չեք, ու կգա մի օր, որ ՀՀ-ն ավելի ներկայանալի կլինի միջազգային հարթակներում»։

Աղբյուրը`   Գառնիկ Դավթյան

Leave a Comment