Սակարատ

Սակարատ

29.09.2026 | 11:21


9 ամիս սպասում՝ կյանքին, և 9 ամիս լուռ հրաժեշտ՝ մահվանը։

Արևելքում սա կոչում են «Սակարատ»՝ մահվան տագնապ, որն, ըստ ավանդության, մարդն իր ներսում սկսում է զգալ երկրային կյանքի ավարտից ուղիղ 9 ամիս առաջ։ Տիեզերական մի անտեսանելի կապ, որը փակում է շրջանը։ Ինչպես մայրն է զգում երեխայի մոտալուտ ծնունդը, այնպես էլ մեր հոգին է սկսում զգալ իր վերադարձը տուն։

Մենք վազում ենք փողի, հաջողության, հոգսերի հետևից՝ մոռանալով, որ ներսում գուցե արդեն միացել է այդ խորհրդավոր հետհաշվարկը։

Սուր է հնչում, բայց՝ սթափեցնող։

Գնահատե՛ք ամեն վայրկյանը, քանի դեռ ձեր 9 ամիսների ժամացույցը չի սկսել աշխատել։

Էդգար ՏԵՐՏԵՐՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment