Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին բեռնատարի պատճառով փակված երթևեկությունը վերականգնվել է

Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին MAN մակնիշի կցորդիչով բեռնատարի պատճառով ժամանակավորապես երկկողմանի փակված երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17:42-ին ՆԳՆ-ն ահազանգ է ստացել, որ ճանապարհի թաց լինելու պատճառով բեռնատարը կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք՝ արգելափակելով ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից։

Leave a Comment