Նյու Յորքն ու Նյու Ջերսին հեղեղվել են հորդառատ անձրևներից․ բնակիչները նավակներով են տեղաշարժվում

29 Սեպտեմբերի 2026, 10:20

Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին՝ Նյու Յորքում և Նյու Ջերսիում հեղեղելով ամբողջ թաղամասեր։ Որոշ շրջաններում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ բնակիչները մեքենաները թողել և տեղաշարժվելու համար նավակներ ու բայդարկաներ են օգտագործել։

Շարունակվող փոթորկի պատճառով տարածաշրջանում չեղարկվել են բեյսբոլի և ֆուտբոլի մի շարք հանդիպումներ։

Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտնել էր, որ մեգապոլիսում սպասվում է մինչև 152 մմ տեղումներ, իսկ քամու պոռթկումները կարող են հասնել վայրկյանում 26 մետրի։

Էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով Նյու Յորքում, Կոնեկտիկուտում և Մասաչուսեթսում ավելի քան 50 հազար բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրականության։

Leave a Comment