ԱՄՆ-ը և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ



Tert.am-ը գրում է․


Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։



«Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր ամերիկյան կողմը կոնտակտի մեջ է մտել իրանականի հետ։

Թրամփը նաև դրական է պատասխանել ճշտող հարցին, թե արդյոք խոսքը միջնորդների միջոցով շփման մասին է։ Այդ խորհրդակցությունների արդյունքները գնահատել ամերիկացի առաջնորդը չի ցանկացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment