
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
«Գլխավոր քարտուղարը և ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանում շարունակվող հակամարտության շուրջ։ Գլխավոր քարտուղարը ողջունել է դիվանագիտական այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում և ուղղված են հակամարտության ավարտին»,- ասվում է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաև կոչ է արել հակամարտության կողմերին շարունակել կարգավորմանն ուղղված փորձերը և «բանակցությունների միջոցով լուծել առկա տարաձայնությունները»։