Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 29-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +24-26 աստիճան, երեկոյան՝ +20-22 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +15-19 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +15-18 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +21-23 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +12-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +15-18 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +15-18 աստիճանի, հովտային շրջաններում՝ +19-22 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +20-24 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ +24-27 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +24-27 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +24-27 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-17, նախալեռնային շրջաններում՝ +16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-25 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
