Հպվում եմ բազուկիդ

Հպվում եմ բազուկիդ

29.09.2026 | 00:07

Քո հպումը ունի դեռ հին ուժը:

Այո: Երբ լուռ կանգնած եք Իմ առաջ, Ես ձեռքս դնում եմ ձեր գլխին և Աստվածային հոգին այդ հզոր հպումով ներհոսում է ձեր էության մեջ: Սպասեք Իմ առջև լռությամբ` զգալու համար այդ ներթափանցումը:

Երբ ճանապարհի ընտրության համար Ինձ եք նայում, Իմ ձեռքը մեղմորեն հպվում է ձեր բազուկին` ցույց տալու համար ընտրելիք ճանապարհը:

Երբ մտավոր, ֆիզիկական, կամ հոգևոր տրտմության մեջ ընկած, Ինձ եք դիմում բժշկություն ստանալու համար, Իմ մեղմ հպումը իրոք բժշկություն և ուժ է տալիս ձեզ, արթնացնում երիտասարդ օրերի ձեր կենսաուժը, լցնում` մաքառելու ու վեր մագլցելու զորությամբ:

Երբ նվաղեք ճանապարհին, ձեր անհաստատ քայլերը հաստատեն, որ սպառվել է մարդկային կարողությունը, այդժամ, հզոր ու ամենահաս ձեռքիս հպումը զորավիգ կլինի ձեզ, ձեր ճանապարհին:

Իմ հպումը դեռևս պահում է իր հին զորությունը. այդ ուժը խոստացված է ձեզ:

ՈՒրեմն առաջ ընթացեք արիակամ ու անահ:

Մեկնաբանություններ

Leave a Comment