Ռուսական հետք՝ Ադրբեջանի քայլերում. հետ վերցնենք երկաթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական հետք՝ Ադրբեջանի քայլերում. հետ վերցնենք երկաթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին՝ Ստեփանյանը նշել է․

«Մենք մեծ դժվարությամբ վերջին 1 տարվա ընթացքում ունեցել ենք որոշակի արդյունքներ հայ-ադրբեջանական գործընթացում։ Կոշտ հայտարարությունները հիմնականում հնչում են միայն Ադրբեջանից, Հայաստանից, մենք տեսնում ենք, չկան։ Ադրբեջանական ԶԼՄ-ները շատ ակտիվ գեներացնում են հայատյացություն, ինչ-որ՝ մեր կողմից մտացածին հանցագործություններ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ադրբեջանցիների նկատմամբ, Արցախի տարածքում, Ադրբեջանի տարածքում։ Վերջին 2-3 շաբաթում միայն և միայն ատելության գեներացիան ուժեղացել է, և ես չեմ տեսնում այստեղ որևէ դրական միտում»։

Քաղաքագետի խոսքով՝ այս պահին էսկալացիայի վտանգ ընդհանրապես չկա։

«Երբ ես ասում եմ՝ «այս պահին», նկատի ունեմ մոտակա առնվազն 1 տարին։ Այո՛, կա վտանգ վնասելու խաղաղության գործընթացին, սա, կարծում եմ, ավելի մեծ վտանգ է այս պահին։ Առաջին հարցը, որ առաջանում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է Բաքուն դա անում, ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել, եթե ոչ տորպեդահարելով ու զրոյացնելով խաղաղության գործընթացը։ Այս պահին նրանք այդ հնարավորությունը չունեն, ի ուրախություն մեզ։ Բայց առնվազն ձգձգում, դանդաղեցնում են այդ գործընթացը, իսկ մենք դա տեսնում ենք այդ գործընթացի առաջին իսկ օրվանից»։

Հարցին՝ իսկ արդյո՞ք մենք պատրաստ ենք, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշում է․ «Այո՛, եթե պատրաստ չլինեինք, մեր հասարակության ուղիղ կեսը չէր ընտրի «Քաղաքացիական պայմանագրին» և Նիկոլ Փաշինյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment