
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի արհեստական բանականության ընկերությունների գործադիր տնօրենների և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ, հաղորդում է Semafor-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Երեքշաբթի օրը Սպիտակ տանը կկայանա նախագահ Դոնալդ Թրամփի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և առաջադեմ արհեստական բանականության մոդելներ մշակող ընկերությունների գործադիր տնօրենների հանդիպում, Semafor-ին հաստատել է թեմային ծանոթ աղբյուրը։ Meta-ն հրավիրվածների թվում է», – գրում է հրատարակությունը։
Semafor-ի փոխանցմամբ՝ նույն օրը միջոցառում կանցկացվի ամերիկացի առաջնորդի, արհեստական բանականության ընկերությունների գործադիր տնօրենների և Թրամփի կաբինետի անդամների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում նրանք կներկայացնեն կառավարության նոր կայքը։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կհանդիպի Թրամփի հետ։ Թրամփը ավելի ուշ հաստատել է առաջիկա հանդիպումը։