Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Յորքում կհանդիպի միջնորդների հետ

Տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը երկուշաբթի, Նյու Յորքում հանդիպում կունենան միջնորդների հետ՝ զարգացումները քննարկելու և վերջին հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում. հայտնում է Tasnim-ը։

Արևմտյան մի շարք աղբյուրներ պնդում էին, որ Իրանը և ԱՄՆ-ն, հնարավոր է, բանակցություններ անցկացնեն Նյու Յորքում, երկուշաբթի՝ միջնորդների մասնակցությամբ։

Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Արաղչին և իրանական պատվիրակությունը երկուշաբթի կհանդիպեն միջնորդների հետ՝ քննարկելու վերջին զարգացումները և կարծիքներ փոխանակելու արդիական հարցերի շուրջ, և որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չկան։

Աղբյուրը հավելել է, որ անցյալ երեքշաբթի կատարցի միջնորդի հետ իրենց զրույցի ընթացքում իրանական խումբը հստակ և թափանցիկ կերպով ներկայացրել է Հորմուզի նեղուցի վերաբացման իր պայմաններն ու առաջարկը։

Leave a Comment