Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության կազմակերպման գործով անցնող «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի կալանքը փոխվել է տնային կալանքի, Armenia Today-ին հաստատեցին Քրեական դատարանից։
Խափանման միջոցի փոփոխության պայմանների մասին դատարանից ոչինչ չեն հայտնել՝ պատճառաբանելով, որ դատական նիստը դռնփակ ռեժիմով է ընթացել։
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել Ստեփանյանին։ Հունվարի 4-ին իրավապահները պարզել էին սպանության հեղինակների ինքնությունը:
