Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

28 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5444 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 242 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 255, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 189, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1157 և 1950 այլ իրավախախտում։

Leave a Comment