ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը գրանցել է ընտրախախտումների բարձր մակարդակ․ Տիգրան Աբրահամյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ուսումնասիրված ընտրատեղամասերի 44 տոկոսում արձանագրվել են ընտրախախտումներ, ինչը վկայում է ընտրական խախտումների բավականին բարձր մակարդակի մասին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ միջազգային դիտորդներն անդրադարձել են նաև տեղեկատվական դաշտի անհավասար պայմաններին։ Մասնավորապես, ընդգծվել է Հանրային հեռուստաընկերության (Հ1) և մի շարք այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից իշխանամետ թեզերի ակտիվ առաջմղման փաստը։ Աբրահամյանի խոսքով՝ այդ միտումն ակնհայտ է եղել ինչպես նախընտրական ու հետընտրական փուլերում, այնպես էլ բուն ընտրության օրը։

Բացի այդ, ԵԽԽՎ-ն իր արձանագրություններում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ 60 հազար ձայներն անվավեր ճանաչելու որոշմանը և դրա հետևանքով առաջացած «մանդատագողության» խնդրին՝ արձանագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացրած հիմնավորումներն անհիմն են։

Leave a Comment