Կրակոցների դեպքով ձերբակալվածներ կան․ ԶԼՄ-ն հիշատակել է մարզպետի եղբոր տղային

Սեպտեմբերի 26-ին Երևանում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, 2 անձ ձերբակալվել է, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով-խմբ․)

ՔԿ-ից հավելել են, որ ձերբակալվածներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նշված հոդվածով և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են սեպտեմբերի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում՝ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ։ Կայքի տեղեկություններով՝  դեպքից հետո ոստիկանություն բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է՝ 20-ամյա Աշոտ Արսենյանը։

 

Leave a Comment