Ձորափի փողոցում օդ կրակած երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 2։13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ գազային ատրճանակից օդ են կրակել։

«Պարզվել է, որ ժամը 1։47-ի սահմաններում «Յագուար» մակնիշի ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել Երևանի բնակիչ 22-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա երիտասարդներ։ 

Երիտասարդները տեղում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին»,- նշվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment