Վարույթ է հարուցվել կաթողիկոսի հարազատների գործով դատավորի դեմ․ ԲԴԽ-ն հերքում է կապը

Վեհափառ Հայրապետի եղբոր և նրա որդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) պաշտոնական կայքից։

Ըստ ԲԴԽ-ի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը նախարարությունը դեկտեմբերի 10-ին է ներկայացրել։ Նիստը նշանակվել է հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։ Միջնորդությունը կքննվի դռնբաց նիստում։

ԲԴԽ-ից Armenia Today-ին հայտնել են, որ կարգապահական վարույթը կապված չէ կաթողիկոսի հարազատների վերաբերյալ գործի հետ։ Խախտման էությունը խորհրդից առայժմ չեն հստակեցրել։

Leave a Comment