Մարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն


Միջազգային


Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահայտնի թեկնածուն՝ 2027 թվականին սպասվող ընտրությունների նախաշեմին։

Այս մասին վկայում են Toluna Harris Interactive ընկերության՝ M6 հեռուստաալիքի և RTL ռադիոկայանի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

Օգոստոսին Toluna Harris Interactive-ը նմանատիպ հարցում էր անցկացրել՝ պարզելու, թե նախագահի պաշտոնի թեկնածուները ընտրությունների առաջին փուլում ձայների քանի տոկոսը կարող են ստանալ։ Հարցման արդյունքներով՝ Լը Պենի աջակցությունը կայուն կերպով պահպանվել էր 35-38 տոկոսի սահմաններում՝ անկախ նրա մրցակիցների կազմից։


Leave a Comment