Կալասը կոչ է արել Patriot ունեցող երկրներին դրանք փոխանցել Ուկրաինային

Կալասը կոչ է արել Patriot ունեցող երկրներին դրանք փոխանցել Ուկրաինային

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ունեցող երկրներին դրանք փոխանցել Ուկրաինային։

«Ուկրաինան խիստ կարիք ունի հակաօդային պաշտպանության։ Մենք կրկին դիմում ենք նրանց, ովքեր դրանք պահեստներում ունեն։ Նրանք կարող են փոխանցել դրանք Ուկրաինային, որպեսզի ավելի ուշ արտադրվող Patriot հրթիռները համալրեն նրանց պահեստները»,- ասել է Կալասը։

Նա նաև նշել է, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցները վերջապես ապաշրջափակվել են, և ևս 1 միլիարդ եվրո կուղղվի Ուկրաինայի համար սպառազինության համատեղ գնումներին։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment