Զովունիում 24,8 մլն դրամ արժողությամբ հողատարածքը վերադարձվել է համայնքին

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 1550 քմ մակերեսով և 24,8 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Քննչական կոմիտեի վարկածով՝ 2017 թվականի սեպտեմբերին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել գյուղատնտեսական նշանակության հողատարածքը 25 տարով վարձակալելու մրցույթում, սակայն ձևականորեն ներգրավված երկրորդ մասնակից Ա.Խ.-ն փաստացի չէր մասնակցել ընթացակարգին։

Նյութերը ստանալուց հետո դատախազությունը համայնքի ղեկավարին պայմանագիրը լուծելու պահանջով միջնորդագիր է ներկայացրել։ Պայմանագիրը սեպտեմբերի 16-ին լուծվել է և Կադաստրի կոմիտեում կատարված գրանցմամբ հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։

Leave a Comment