Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում առատ տեղումների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 81 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից։

Առնվազն 62 մարդ վնասվածքներ է ստացել։ Նահանգի մի շարք շրջաններում երեք օր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է ավելի քան 1 000 տուն։ Տուժած շրջաններում, այդ թվում՝ նահանգի մայրաքաղաք Լաքնաուում, դպրոցները փակ են։

Փրկարարները տարհանում են ջրածածկ տարածքների բնակիչներին։

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել

Leave a Comment