Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Կիպրոսի ԱԳ նախարարի հանդիպումը





Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։


 


Նախարարները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր:


 


Կարևորվել է բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Արձանագրվել է զբոսաշրջության ոլորտում գրանցված աճող դինամիկան, ինչին նպաստում է նաև ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը:


 


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:


 


 




Կարդացել են
36 անգամ

Leave a Comment