Կիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը


Միջազգային


Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին։ Ըստ ուկրաինական Telegram-ալիքների՝ շենքում գտնվող մարդիկ ստիպված են եղել դուրս գալ պատուհաններից՝ հրդեհի հետևանքով ողջ-ողջ այրվելու վտանգից խուսափելու համար։

Ակադեմիայի շենքը գտնվում է Գերմանիայի դեսպանատան հարևանությամբ։

Ռուսական անօդաչու սարքը հարվածել է նաև Դնեպր քաղաքի բիզնես կենտրոններից մեկին։ 

Այրվող շենքից տարհանվել է 47 մարդ։ Հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել։

Մոտավորապես նույն ժամանակ ռուսական զորքերը հարվածել են նաև Դնեպրի մարզի Սինելնիկովո քաղաքում գործող լոգիստիկ ընկերության մասնաճյուղին։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Ուկրաինական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ հարձակումների հետևանքները վերացնելու ուղղությամբ դեպքի վայրերում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։


Leave a Comment