Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo

Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo


Ճապոնական նոր Type-25 հրթիռները, որոնց հեռահարությունը մոտ հազար կիլոմետր է, առաջին անգամ կցուցադրվեն ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերի՝ հոկտեմբերին կայանալիք Keen Sword համատեղ զորավարժությունների ընթացքում։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը: Զորավարժությունների ստույգ ժամկետները և դրանց անցկացման կոնկրետ վայրերը կհայտարարվեն ավելի ուշ։ Զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։


2026 թվականի մարտին Type-25 ցամաքային տեղակայման շարժական հրթիռային համակարգերն առաջին անգամ մշտական հիմունքներով տեղակայվել են Կենգուն ռազմակայանում՝ հարավարևմտյան Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում։Keen Sword զորավարժությունների շրջանակում դրանք տեղափոխվելու են նույն տարածաշրջանում գտնվող զորավարժությունների տարածք։


Ամերիկացի և ճապոնացի զինվորականները կփորձարկեն նման սպառազինության կիրառման ժամանակ փոխգործակցությունն ու թիրախավորման գործընթացը, սակայն հրթիռների իրական արձակումներ չեն իրականացվի։


 


 




Կարդացել են
24 անգամ

Leave a Comment