Տեսանյութ. Ռուսական անօդաչուն հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Վոլոդիմիրսկա փողոցում գտնվող Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի շենքին։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են շենքի տանիքը և վերին հարկը այրվում: Խիտ սև ծուխը բարձրանում է երկինք: Երևում են նաև մարդիկ, որոնք կանգնած են երրորդ հարկի պատուհանների մոտ: Նրանք, ըստ երևույթին, ներսում են մնացել:

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է մայրաքաղաքի Շևչենկովսկի շրջանում գտնվող ոչ բնակելի շենքին։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a Comment