ԵՄ-ն՝ հայ ֆերմերների և արտադրողների կողքին․ Մարագոսը մասնակցել է Բերքի տոնին

Նախորդ շաբաթ օրը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկա է գտնվել «Գյուղական կյանք և ավանդույթներ. Բերքի տոն 2026» 13-րդ փառատոնին, որն անցկացվել է Ձորաղբյուրում ԵՄ աջակցությամբ գործող Կանաչ ուսուցման կենտրոնում։

Արդեն 13 տարի անցկացվող այս փառատոնը վերածվել է աշնանային գեղեցիկ ավանդույթի՝ մեկտեղելով գյուղական կյանքի, տեղական ավանդույթների և Հայաստանի ֆերմերների ու արտադրողների քրտնաջան աշխատանքի բերկրանքը։

Ներկայացված արտադրանքի բազմազանությունն ու տպավորիչ որակը հայկական գյուղատնտեսության հարստության ու ներուժի դրսևորումն է։ Այսօր արդեն հայկական միրգը, բանջարեղենն ու ծաղիկները հասանելի են ԵՄ ավելի քան մեկ տասնյակ անդամ պետությունների գնորդներին: Եվրոպական միությունն աշխատում է հայ արտադրողների հետ՝ օգնելով նրանց բացահայտել եվրոպական շուկայում նոր հնարավորություններ։

Եվրոպական միությունը Հայաստանի գյուղական համայնքների, ֆերմերների և արտադրողների կողքին է՝ աջակցելով կայուն գյուղատնտեսությանը, նորարարությանը և աճի նոր հնարավորությունների ստեղծմանը։

Leave a Comment