
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում» գրառմամբ։ «Մենք այսօր ներկայացնելու ենք Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, որտեղ քննարկվելու են Հայաստանի հետ կապված կարևոր հարցեր, այն է՝ ընտրություններում արձանագրված խախատումները»,- հայտնում է Կարապետյանը։
Ավելի ուշ նա գրել է․ «Եվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը:
Մանրամասները՝ շուտով»։
Աղբյուրը` Նարեկ Կարապետյան