168.am-ը գրում է.
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդին՝ Վլադիմիր Գասպարյանը, հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության։ Այս մասին տեղեկանում ենք 24news.am-ից:
Հայցադիմումով նա պահանջել է 12.01.2026 թվականի ՀՀ պաշտպանության նախարարության Հանրապետական Զինվորական Կոմիսարիատի Երևանի N2 Զինվորական կոմիսարի N 7 հրամանը վերացնել։
Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատրյանին։ Դատավորը որոշել է գործն ընդունել վարույթ։
Ավելի վաղ ArmLur-ը գրել էր, որ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարի 08.01.2026 թվականի թիվ N 12 հրամանն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, որը 16.01.2026 թվականին մակագրվել է դատավոր Ա.Ծատուրյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: