Ռուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներ

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Դնեպրին։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հարված էր հասցվել Դնեպրի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնին։

Հարձակման մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նա հաստատել է, որ կան տուժածներ, սակայն նրանց ստույգ թիվը դեռևս չի հաղորդվում։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Այս պահին այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն։

Leave a Comment