Հունգարիայի խորհրդարանը 139 կողմ ձայնով բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ վարչապետ Պետեր Մադյարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Մադյարն ինքն էր կոչ արել վերացնել իր անձեռնմխելիությունը՝ հայտարարելով, որ պատրաստ է համագործակցել քննության հետ։ Գործը վերաբերում է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած միջադեպին․ ըստ քննության՝ Մադյարը գիշերային ակումբում վերցրել է իրեն նկարահանող անձի հեռախոսը և նետել Դանուբը։ Սմարթֆոնի արժեքը գնահատվում է 275 եվրո։
Մադյարը միջադեպը որակել է որպես սադրանք։ Հունգարիայի օրենսդրությամբ նրան կարող է սպառնալ տուգանք, հանրային աշխատանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում։
