
Ինդոնեզիայի Կալիմանտան կղզու ափերի մոտ Virgo Transport 8 ուղևորատար նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, ևս 69 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Kompas-ը՝ հղում կատարելով Ինդոնեզիայի ազգային որոնողափրկարարական գործակալության ներկայացուցիչ Սուդայանուին։
«Ըստ ցուցակի՝ նավում եղել է 243 մարդ, որոնցից 174-ը հայտնաբերվել են։ Նրանցից 108-ը ողջ են մնացել, 66-ը զոհվել են, իսկ ևս 69-ի որոնումները շարունակում ենք»,- հայտարարել է Սուդայանուն։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական գործողության 16-րդ օրն է։