Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթաբազաների վրա

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթաբազաների վրա

Սեպտեմբերի 28-ի գիշերը Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբի տվյալներով՝ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել երեք քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներում։ Տուժածներ չկան։

Ըստ Astra-ի՝ հարձակման է ենթարկվել Նովոտիտարովսկայա բնակավայրի նավթաբազան, որը գտնվում է Կրասնոդարից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Նշվում է նաև, որ անօդաչուները հարվածել են «Լուկօյլ-Յուգնեֆտեպրոդուկտ»-ի Պավլովսկայա նավթաբազային, որի միջոցով տարեկան մոտ 150 հազար տոննա վառելիք է անցնում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment