Իրանը հարվածներ է Հասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավորվել են ամերիկացի զինծառայողեր


Միջազգային


Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։

«Հաղորդվում է Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին», — ասվում է Press TV-ի Telegram-ալիքում։

ԱՄՆ-ի ծովային հետևակի ութ զինծառայող վնասվածքներ են ստացել՝ Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի ուղղությամբ Իրանի հարձակման հետևանքով, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«ԱՄՆ-ի ծովային հետևակի ութ զինծառայող  վիրավորվել է, երբ իրանական թևավոր հրթիռը հարձակվել է այն նավի վրա, որի վրա նրանք ծառայություն էին իրականացնում Հորմուզի նեղուցում», — ասվում է հրապարակման մեջ՝ երեք ամերիկացի պաշտոնյաների վկայակոչմամբ։


Leave a Comment